տուն Հասարակություն Իրավական Փոփոխություններ ավտոմեքենայի տեխնիկական զննության գործընթացում

Փոփոխություններ ավտոմեքենայի տեխնիկական զննության գործընթացում

914
0

Այսօր կառավարությունը, ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ պայմանավորված, հաստատեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:

Սույն օրենքով առաջարկվում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել, վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ստեղծվել է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած և սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր՝ պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Շտեմարանի տվյալները հասանելի են նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանը: