տուն Քաղաքական Հայաստան Փորձելու եմ կառավարության օգնությամբ լուծել թոշակառուների ապահովագրության հարցերը. Արսեն Թորոսյան

Փորձելու եմ կառավարության օգնությամբ լուծել թոշակառուների ապահովագրության հարցերը. Արսեն Թորոսյան

147
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Անդրադառնալով կենսաթոշակառուների ապահովագրության հարցին` նախարարը նշեց. «Ես փորձելու եմ 2021 թվականի բյուջեի համար այնքան գումար խնդրել կառավարությունից և ստանալ, որպեսզի կարողանանք բոլոր կենսաթոշակառուների ապահովագրության հարցերը, որոնք այս պահին լուծված չեն, այսինքն՝ դուրս են երաշխիքներից, լուծենք»:

Նախարար Արսեն Թորոսյանը հավելեց, որ պետք է կարողանան լուծել այն խոցելի քաղաքացիների հարցերը, որոնք սեփական ֆինանսական միջոցներ, սեփական աշխատանք չունեն, և մնան միայն այն քաղաքացիները, որոնք ունեն եկամուտ, սակայն չունեն առողջապահական ապահովագրություն: