տուն Լուրեր Ցուցահանդես-վաճառք Լիբանանում. «Միջոցառումն աննախադեպ է և յուրօրինակ»

Ցուցահանդես-վաճառք Լիբանանում. «Միջոցառումն աննախադեպ է և յուրօրինակ»

145
0

g_image (1)Հոկտեմբերի 22-ին «Ազդակ» օրաթերթի «Փյունիկ» սրահում պաշտոնապես բացվել է Հայաստանի հրատարակչատների գրքերի ցուցահանդես–վաճառք, որին ներկայացված են Հայաստանում և Լիբանանում տպագրված հայ և օտարալեզու շուրջ 300 անուն հրատարակումներ: Ցուցահանդեսը կազմակերպվել է Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ հրատարակիչների ազգային միության նախագահ Մկրտիչ Կարապետյանը, «Զանգակ» հրատարակչատան տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, «Խնկո Ապոր» անվան մանկական ազգային գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Արտ Բրիջ» հրատարակչատան տնօրեն Շաքե Կարապետյանը, Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան տնօրեն Հակոբ Հավաթյանը:

Իր ելույթում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը կարևորելով «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությունը, նշել է, որ միջոցառումն աննախադեպ է և յուրօրինակ, որովհետև առաջին անգամ Բեյրութում կազմակերպվում է Հայաստանի, Լիբանանի և սփյուռքի հրատարակչությունների համատեղ միջոցառում՝ ցուցահանդես-վաճառք: Նա համոզմունք է հայտնել, որ ձեռնարկը երկարատև ազդեցություն կունենա տպագրական և հրատարակչական գործերի վրա: Դեսպան Քոչարյանը ներկաներին փոխանցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

Այսօր «Փյունիկ» սրահում կանցկացվի կլոր սեղան «Հայաստանի հրատարակչական ոլորտի մարտահրավերներն այսօր» թեմայով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here