տուն Լուրեր Տարոն-Ավիան դադարեցնում է գործունեությունը

Տարոն-Ավիան դադարեցնում է գործունեությունը

123
0

Տեղեկացնում ենք ձեզ, որ Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ’ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում’ գործունեությունը դադարեցնելու մասին: Այս մասին գրում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյի «Ֆեյսբուքյան» էջը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է: