Վիետնամում 102 տարեկան հասակում մահացել է այդ երկրի ամենահայտնի զինվորականներից մեկը։ Նա մասնակցել էր ԱՄՆ-ի հետ պատերազմին: Վո Նգուեն Զյապը երկրի ղեկավար Հո Շի Մինի ամենամտերիմ մարդկանցից մեկն էր:
Գեներալ Զյապը սկզբում աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ, այնուհետև մասնակցել է տարբեր կազմակերպությունների աշխատանքներին, որի նպատակը ֆրանսիական գաղութացումից ազատվելն էր: Նրա ղեկավարությամբ վիետնամական բանակը հաղթել է ֆրանսիացիներին, ինչն աննախադեպ էր այդ ժամանակաշրջանի համար: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Զյապն ակտիվ մասնակցություն է ունեցել 1957-1975թթ.-ի պատերազմին, որը սկսվել էր ամերիկյան զորքերի ներխուժման պատճառով: Զյապի ղեկավարությամբ մշակվել և անցկացվել են կարևոր օպերացիաներ: