տուն Աշխարհ Վերսկսվել է Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի վերականգնումը

Վերսկսվել է Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի վերականգնումը

127
0

Ճարտարապետների խումբը ժամանել է շինհրապարակ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի՝ Նոտր Դամի վերականգման աշխատանքները վերսկսելու համար: Այն տուժել էր նախորդ տարի տեղի ունեցած հրդեհից, փոխանցում է «The Tablet»-ը:

Մարտի սկզբին տաճարում կատարվող բոլոր շինարարական աշխատանքները դադարեցվել էին՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների մաս: Ըստ պարբերականի՝ ակնկալվում է, որ մայիսի սկզբին մոտ 50 աշխատող կմիանա տաճարի վերականգնման աշխատանքներին:

Տաճարի վերականգնման ավարտի ժամկետը դեռ չի փոխվել, ամբողջ աշխատանքը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականը:

Նոտր Դամ տաճարում հրդեհը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 15-ին: