տուն Հասարակություն Մշակույթ Վաստակաշատ քանոնահարուհու հոբելյանը. Անժելա Աթաբեկյանը 75 տարեկան է

Վաստակաշատ քանոնահարուհու հոբելյանը. Անժելա Աթաբեկյանը 75 տարեկան է

135
0

2

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանի ծննդյան 75-ամյակին նվիրված համերգ:

Համերգին կմասնակցեն Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղ. ղեկ.՝ Նորայր Դավթյան), ճանաչված երգիչներ և երաժիշտ-կատարողներ։ Կատարումով հադես կգա նաև հոբելյարը՝ Անժելա Աթաբեկյանը: Կհնչեն Սայաթ-Նովայի, Խաչատուր Ավետիսյանի, Մաժակ Թոշիկյանի, Վաղարշակ Կոտոյանի, Ծովինար Հովհաննիսյանի, Միհրան Դեմիրճյանի, Արզաս Ոսկանյանի, Ռուբեն Ղազարյանի, աշուղներ Աշոտի, Շահենի և Հավասու ստեղծագործություններից:

Համերգն անցկացվում է Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ամբողջությամբ` panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here