տուն Լուրեր ՍԱՏՄ-ն հայտարարություն է տարածել

ՍԱՏՄ-ն հայտարարություն է տարածել

751
0

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջազգային հավատարմագրում ունեցող Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի քիմիական հետազոտությունների բաժնում առկա են հետևյալ թափուր հաստիքները՝

Գլխավոր մասնագետ

Ներկայացվող պահանջները — 3 և ավելի տարիների լաբորատոր աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն (մագիստրոս), սննդամթերքի քիմիական՝ դասական և քրոմատագրաֆիկ (հեղուկային, գազային, իոնային), փորձարկումներ կատարելու փորձ, համակարգչային գիտելիքներ:

Առաջատար մասնագետ

Ներկայացվող պահանջները — 2 և ավելի տարիների լաբորատոր աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն (բակալավր, մագիստրոս) սննդամթերքի քիմիական՝ դասական, ինչպես նաև սարքավորումներով իրականացվող (սպեկտրաֆոտոմետրիկ, ատոմաաբսորբցիոն և այլ) փորձարկումներ կատարելու փորձ, համակարգչային գիտելիքներ:

Կրտսեր մասնագետ

Ներկայացվող պահանջները — 1 և ավելի տարիների լաբորատոր աշխատանքի փորձ ունեցող, բարձրագույն կրթությամբ (հնարավոր է նաև բակալավր) մասնագետ, որն ունենա սննդամթերքում քիմիական դասական մեթոդներով փորձարկումներ իրականացնելու փորձ, համակարգչային գիտելիքներ:

Նշված բոլոր թափուր աշխատատեղերը զբաղեցնելու հավակնորդները ինքնակենսագրականները (ռեզյումե, CV) կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Օտար լեզուների իմացությունը խրախուսվում է:

http://snund.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-4/

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Աղբյուրը՝ snund.am