տուն Սպորտ Սամբա, Ռումբա ու մի քիչ էլ Բումբա. Ով՞ է Ջեյ Սիմփսոնը

Սամբա, Ռումբա ու մի քիչ էլ Բումբա. Ով՞ է Ջեյ Սիմփսոնը

310
0

Վերջերս ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի դեպքը մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում:

Ռասիզմի դեմ պայքարը մարդկության էվոլուցիայի անքակտելի բաղադրիչներից մեկն է: Այդուհանդերձ, ինչպես և ցանկացած չարիք, այս մեկն էլ ունի իր գաղտնախորշերը:

Ռասիզմը կյանք խլելուց զատ, կարող է փրկել այն. այն էլ ինչպես, այն էլ ում կյանքը…

Նա ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկներից մեկն էր: Սկզբում, նրա անունը մարդկանց մոտ խինդ և ծիծաղ էր առաջացնում, սակայն 1994 թվականի հունիսի 12-ի իրադարձությունները փոխեցին ամերիկյան հրաշքի այս պատմության ընթացքը:

Օրենտալ Ջեյմս Սիմփսոնը ամերիկյան ֆուտբոլի աստղերից էր: Այս մարզաձևը մեզ մոտ այդքան էլ տարածված և սիրված չէ, բայց Միացյալ Նահանգներում իրավիճակը լիովին այլ է: Ամերիկյան ֆուտբոլի գլխավոր հանդիպումները դիտում են միլիոնավոր մարդիկ, իսկ այդ մարզաձևով զբաղվողները համարվում են տղամարդկային առնականության և խիզախության իրական օրինակներ:

Այսօրվա մեր հերոսն էլ դասվում էր այդ շարքին: Նա NFL- ի պատմության մեջ առաջինն էր, ով մեկ մրցաշրջանի ընթացքում 2000 յարդ էր վազել գնդակով ՝ հաղթական միավորներ բերելով իր թիմին: 1985-ին Սիփսոնը ընդգրկվեց ամերիկյան ֆուտբոլի փառքի սրահում:

Հաջողված ֆուտբոլային կարիերային հաջորդեց դերասանականը: Միգուցե, դիտե՞լ եք «Մերկ ատրճանակ» ֆիլմը, որտեղ Ջեյը նկարահանվել էր հայտնի կատակերգակ Լեսլի Նիլսոնի հետ:

Նրա մասին խոսում էին գրեթե բոլորը: Հատկապես հպարտ էին ԱՄՆ-ի սևամորթները: Հասարակ ընտանիքում ծնված տղան հասել էր մեծ բարձրունքների՝ չնայած այն հանգամանքին, որ նրա մաշկի գույնն այնքան էլ «մոդայիկ» չէր այն տարիներին:

Ինչևէ. չմոռանանք, որ հասարակական կանոններն ու բարքերը շատ կարևոր են և ազդում են մեր կյանքի ու ճակատագրի վրա, բայց վերջիվերջո ՝ մենք ենք կերտում և ոչնչացնում մեր երազանքները:

Ինչու՞ նա դիմեց այդ քայլին. Ի՞նչ էր մտածում այդ վայրկյանին.. Ի՞նչ էր մտածում դրանից հետո և վերջապես ի՞նչ է մտածում հիմա…

Երբ բոլոր փաստերը քո դեմ են, երբ բոլորը գիտեն, որ դու ես սպանել կնոջդ և նրա սիրեկանին, ի՞նչպես ես կարողանում հերքել և լռեցնել խղճիդ ձայնը:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները տանջում էին դատախազ Մայքլ Սմիթին, բայց ՝ ոչ Ջեյ Սիմփսոնին:

Այդ օրը Սիմփսոնը պետք է նկարահանվեր ՝ «Սամբա, Ռումբա ու մի քիչ էլ Բումբա» կատակերգական ֆիլմում:

Ճակատագրի քմահաճույքով, գլխավոր ռեժիսորն իրեն վատ էր զգացել և հետաձգել էր նկարահանումները: Դա շատ լավ հնարավորություն էր տուն գնալու և ծանր աշխատանքային օրերը մի փոքր մեղմելու համար:

Սիմփսոնն իր մեքենան կայանում է ավտոտնակում, բարևում է դրսում կանգնած հարևանին և բացում շքեղ առանձնատան դուռը:

Դրանից 2 ժամ անց CNBC հեռուստաալիքը հայտնեց. «Ամերիկյան ֆուտբոլի և կինոյի աստղ Ջեյ Սիմփսոնի նախկին կինն ու սիրեկանը սպանված են նրա առանձնատանը»:

Այս լուրը ցնցեց ամբողջ երկիրը ՝ տնային տնտեսուհիներից մինչև հոլիվուդյան բոհեմ: Ոստիկանությունն արդեն մի քանի ժամ գտնվում էր դեպքի վայրում, բայց ոչ մի տեղեկություն չէր հաղորդում:

Տեսախցիկների առջև միշտ ժպտացող, միմյանց այնքան սիրող այս զույգի պատմությունը դառնալու էր ԱՄՆ-ի արդարադատական համակարգի ամենաբարդ գործերից մեկը:

Նրանք ամուսնալուծվել էին, քանի որ անդադար վեճերն ու խնդիրներն արդեն հոգնեցրել էին զույգին: Թվում էր, թե նրանց ճանապարհները բաժանվել են և նախկին ամուսինները կարող են նոր կյանք սկսել:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր արյունոտ մի ձեռնոց, որը ոստիկանության պնդմամբ պատկանում էր մարդասպանին:

Սիմփսոնի մեքենայի մեջ հայտնաբերվել էր արյունոտ ձեռնոցի մյուս զույգը:

Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ դրանց վրա առկա արյունը պատկանում է Սիմփսոնի կնոջն ու նրա սիրեկանին:

Նիկոլ-Բրաուն Սիմփսոնը և Ռոն Գոլդմանն իրենց մահկանացուն կնքել էին դանակահարման հետևանքով:

Ոստիկանների գլխավոր կասկածյալը ՝ Սիմփսոնն էր: Դեռ մինչև ամուսնալուծությունը նա իմացել էր իր կնոջ դավաճանության մասին: Խաբված ամուսինը կարող էր վրեժ լուծել այս երկուսից: Գլխավոր հետաքննիչը զանգահարեց նախկին ֆուտբոլիստին, բայց լսափողը այդպես էլ չվերցրին:

Ժամեր անց, CNBC-ն ընդհատեց Բասկետբոլի ազգայի լիգայի հանդիպման ցուցադրությունը և հայտարարեց արտակարգ թողարկման մասին:

«Այժմ դուք դիտում եք կադրեր ոստիկանական ուղղաթիռից: Իրավապահները հետապնդում են հայտնի դերասան և մարզիկ Ջեյ Սիմփսոնին, ով գողացված մեքենայով փորձում է դիմել փախուստի»:

Հետաքրքիր բան է կյանքը. ընդամենը մեկ օր առաջ քեզ հետապնդում էին գլխակորույս երկրպագուները, իսկ հիմա ՝ կշռադատված ոստիկանները:

Աղբյուրը՝ Armsport.am

Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում