տուն Քաղաքական Հայաստան Սահմանադրությանը չենթարկվելը աճպարարություն է, խայտառակություն. «Իմ քայլի» պատգամավոր

Սահմանադրությանը չենթարկվելը աճպարարություն է, խայտառակություն. «Իմ քայլի» պատգամավոր

144
0
Արփինե Դավոյան

Իշխանությունը չի պնդում, որ ճգնաժամը լուծված է, այլ ճգնաժամն իսկապես լուծված է, դա պնդելու խնդիր չէ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը։

«Տեղի են ունեցել ահմանադրական փոփոխություններ, ՀՀ ժողովրդի կողմից վստահության մանդատ ստացած ԱԺ-ի մեծամասնությունը ընդունել է սահմանադրական փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել, հրապարակվել են պաշտոնական տեղեկագրի յոթանասուներորդ համարում։ Եվ ՍԴ դատավորները, և այդ մարդիկ, որոնք այնտեղ պաշտոններ են զբաղեցնում, պարտավոր են ենթարկվել ՀՀ սահմանադրությանը։ Իսկ առավել ևս նշածս մարդիկ պարտավոր են պահպանել ՀՀ-ում ՍԴ սահմանադրականությունը», -ասել է նա: