տուն Քաղաքական Հայաստան Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա...

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար. Զախարովա

104
0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը. փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ այլ մակարդակով, Զախարովան ասել է, որ այս պահին ինքը տեղեկություն չունի այդ մասին:

«Եթե լինի տեղեկություն առաջիկայում նախարարների հնարավոր հանդիպման մասին, մենք, անշուշտ, ժամանակին կհաղորդենք լրատվամիջոցներին: Այս պահին ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- նշել է Մ. Զախարովան:

«Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳ նախարարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և այն կարգավորելու նպատակով»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

artsakh.news