Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ռեկորդի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության 34-րդ տուրի «Լացիոյի» դեմ խաղում:
35-ամյա հարձակվողը «Լացիոյի» դեմ խաղում 2 գոլ է խփել: Իտալիայի առաջնությունում այդ գոլերը Ռոնալդուի համար եղել են 50-րդն ու 51-րդը:
Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է 50 և ավելի գոլի հեղինակ դառնալ Անգլիայի առաջնությունում, Իսպանիայի առաջնությունում և Իտալիայի առաջնությունում:
Ինչպես հայտնում է sport.news.am-ը Թուրինի «Յուվենտուսը» հաղթանակ էր տարել «Լացիոյի» նկատմամբ 2:1 հաշվով: