«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում:
Transfermarketweb-ի տեղեկությունը փոխանցում է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի` Կատալոնական ակումբը, ամենայն հավանականությամբ, փորձելու է ձեռք բերել իտալացի կիսապաշտպանին այս ամառ: Նշվում է, որ «Ինտերը», «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն նույնպես հետևում են ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Պելեգրինիի հետ:
Իր հերթին «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ևս կարող է շարունակել կարիերան Իսպանիայում։