տուն Լուրեր Ջորջ Կլունիի հետ հանդիպումն արժե 10 դոլար

Ջորջ Կլունիի հետ հանդիպումն արժե 10 դոլար

145
0

1395_george-clooney_evromaidan

Ամբողջ աշխարհում միլիոնավոր կանայք երազում են հմայիչ ամուրի Ջորջ Կլունիի հետ հանդիպման մասին։ Այժմ արդեն հանրահայտ դերասանի հետ երեկո անցկացնելը կարելի է շահել ընդամենը 10 դոլարով։

Ջորջը պատրաստ է անձնական հանդիպման ուրախությունը պարգևել պատահական երկրպագուին, որը կաջակցի նրա Satellite Sentinel նախագծին, հաղորդում է Popcornnews-ը։

Այդ յուրօրինակ խաղարկության կարելի է մասնակցել՝ նվիրաբերելով ընդամենը 10 դոլար։

Նախագծի զարգացման աջակիցներից կընտրվի հաղթող, որը կուղեկցի Ջորջ Կլունիին Դեյվիդ Լեթերմանի շոուին, կուղևորվի նրա հետ լիմուզինով և կարմիր ուղեգորգին նրա ուղեկիցը կլինի «Գանձերի որսորդները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here