տուն Քաղաքական Միջազգային Ջեքսոնի ընտանիքը Մայքլի մահվան մեջ մեղադրում է AEG ընկերությանը և հսկայական փոխհատուցում...

Ջեքսոնի ընտանիքը Մայքլի մահվան մեջ մեղադրում է AEG ընկերությանը և հսկայական փոխհատուցում պահանջում

129
0

111

Հայտնի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են AEG Live ընկերությունից, որը կազմակերպել էր Ջեքսոնի վերջին շրջագայությունը, պահանջել 290 մլն դոլարի փոխհատուցում։ Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը։

Փաստաբան Բրայան Փենիշն ասել է, որ փրոմոութերական այդ ընկերությունն էր վարձել բժիշկ Կոնրադ Մյուրեյին, ում ներարկման հետևանքով աշխարհահռչակ փոփ երգիչը մահացել էր։ Փաստաբանը պահանջելու է, որպեսզի AEG Live-ը Ջեքսոնի երեք երեխաներին վճարի 85 մլն-ական, իսկ մորը՝ 35 մլն դոլար։

«Եթե չլիներ AEG-ը, չէր լինի բժիշկ Մյուրեյը, չէր լինի պրոֆոլոլը (ներարակված դեղամիջոցը — խմբ․), իսկ Մայքլը դեռ կենդանի կլիներ», — հայտարարել է փաստաբանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here