տուն Քաղաքական Միջազգային Պուտինը` Ճապոնիայի հետ խաղաղության պայամանագրի մասին

Պուտինը` Ճապոնիայի հետ խաղաղության պայամանագրի մասին

224
0

183190942

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը միանգամայն հնարավոր է։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։ Նա ասել է, որ «փորձագետների մակարդակով ընթանում է աշխատանք» երկու երկրների միջև։

«Որպեսզի մենք մոտենանք դրան, անհրաժեշտ է ստեղծել ոչ թե թշնամու կերպար, այլ ընկերոջ։ Ինձ թվում է, որ Ճապոնիան դա կարող է անել», — ասել է  Պուտինը։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի և Ռուսաստանի (այն ժամանակ՝ ԽՍՀՄ-ի — խմբ.) միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել դեռեւս Երկրորդ աշխարհամարտից հետո։ Կողմերի հիմնական խնդիրը Կուրիլյան կղզիներն են, ինչի վերադարձը պահանջում է Ճապոնիան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here