տուն Քաղաքական Պատգամավորը դիտողություն արեց ֆիննախին, Ջանջուղազյանն ընդունեց…

Պատգամավորը դիտողություն արեց ֆիննախին, Ջանջուղազյանն ընդունեց…

130
0

Բյուջե-2020 թ. նախագծի քննարկման ժամանակ այսօր՝ նոյեմբերի 13-ին, հետաքրքիր դեպք գրանցվեց: Նախքան պետբյուջեի մասին հարցադրում անելը ԱԺ ԼՀ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, որը, ի դեպ, մասնագիտությամբ ծրագրավորող է, դիտողություն արեց նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

«Պարոն Ջանջուղազյան, խնդրում եմ, հաջորդ անգամ փաստաթուղթ ուղարկելիս՝ մի քիչ ուշադիր եղեք, կեսը՝ Unicod տառատեսակով է, կեսը՝ ոչ: Հնարավոր չէ նորմալ կարդալ: Մեզ ուղարկում եք 300 էջանոց PDF ֆայլ, որտեղ ոչինչ չես կարող գտնել»,- իր ելույթում ասաց Գորգիսյանը:

Նախարար Ջանջուղազյանը նշեց, որ, ցավոք, գերատեսչությունը չունի միասնական համակարգ, որը կբացառի նման ելքային արդյունքները: Ամեն դեպքում նա ընդունեց դիտողությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կզբաղվեն խնդրի կարգավորմամբ:

«Էստեղ բարդ բան չկա: Խոսքն ընդամենը ctrl f-ի մասին է, find բառը սեղմում ես, ոչինչ չի բերում, քանի որ, կրկնում եմ, փաստաթղթի կեսը Unicod չէ»,- հակադարձեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը: