տուն Հասարակություն Պահպանվող տարածքում թակարդ տեսախցիկը հազվագյուտ կադրեր է ֆիքսել

Պահպանվող տարածքում թակարդ տեսախցիկը հազվագյուտ կադրեր է ֆիքսել

259
0

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) հաղորդում են, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում նկարահանվել է Հայաստանի հազվագյուտ թռչնատեսակներից գառնանգղի (մորուքավոր անգղ, Gypaetus barbatus) երիտասարդ առանձնյակ: Այս թռչնատեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակավաթիվ և վտանգված տեսակ է: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր: