տուն Հասարակություն Որքան գույքահարկ կվճարենք 2026 թ-ին եւ դրանից հետո

Որքան գույքահարկ կվճարենք 2026 թ-ին եւ դրանից հետո

175
0

Գույքահարկի բարձրացման շեմ է նախատեսվել մինչեւ 2026 թ.: Իսկ ինչ է լինելու դրանից հետո: Araratnews.am-ի այս հարցին ի պատասխան՝  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց. «Մինչեւ 2026 թ-ը կլինի գույքի վերագնահատում 2 անգամ: Իսկ թե կոնկրետ գույքահարկի ինչ գին կսահմանվի 2026 թ-ին եւ հետո, դժվար է ասել, բայց այն պետք է համահունչ լինի  հարկային համակարգին»:

Նա հիշեցրեց` երբ եկամտային հարկի համահարթեցում եղավ, ասում էինք` կհարկենք ոչ թե  բարձր աշխատավարձ ստացող սեգմենտը, այլ նրա հարստությունը, որը կվերականգնի սոցիալական արդարությունը:

Պատգամավորը հիշեցրեց` մինչեւ 2026 թ-ը կներդրվի եկամուտների համատարած հայտարարագրում եւ մի մեխանիզմ, որն ապագայում կարելի է քննարկել: «Շատ են խոսում, որ գույքահարկի բարձրացումը կազդի բիզնեսի վրա վարձակալած տարածքների տեսքով եւ այլ այդ ընթացքում կբարելավվի նաև օրենսդրությունը, նաև հնարավոր կլինի, օրինակ, որ բիզնես տարածքի վարձակալը իր եկամուտներից որոշակի նվազեցում դիտարկի»,- մանրամասնեց օրենսդիր մարմնի անդամը:

Սոնա Դավթյան