Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ-ի, 12-ամյա Սերինե Մ-ի, 15-ամյա Տիգրան Ս-ի և 14-ամյա Ժաննա Մ-ի դիերը:
«Ազատություն.am»-ի տեղեկության համաձայն՝ բնակարանում ծխատարը փակ է եղել: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով: