տուն Աշխարհ Ով է իննամյա վունդերկինդը (տեսանյութ)

Ով է իննամյա վունդերկինդը (տեսանյութ)

4089
0

Ամբողջ գիտական եւ կրթական աշխարհում քննարկում են նիդերլանդացի իննամյա Լորան Սիմոնսի ֆենոմենը։ Այդ վունդերկինդ տղան հնարավոր է՝ դառնա ԲՈՒՀ-երի ամենակրտսեր շրջանավարտը ողջ աշխարհում։

Դպրոցական ծրագիրը նա յուրացրել է 1,5 տարում, իսկ ամռանն արդեն միջնակարգ մասնագիտության ատեստատ ստացել։ Փոքրիկ հանճարի հետեւից հասնել չեն կարողանում անգամ Տեխնիկական համալսարանի (որտեղ նա այժմ սովորում է) նրա համակուրսեցիները։

Լորանն Ամստերդամից է։ Նա ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից։ Կողքից դժվար է նկատել նրա հանճարը, ինչպես տղային սիրում են անվանել համալսարանի ընկերները։

«Սա նման է ուղեղի մոդելին։ Ես ցանկանում եմ այստեղ տեղադրել մի քանի չիպեր եւ հետեւել, թե ինչպես դա կազդի փոխանցված տեղեկատվության ծավալի վրա»,- պատմել է Լորանը՝ ցուցադրելով մետաղական սկավառակ-էլեկտրոնային սխեման՝ իր դիպլոմային աշխատանքը։

Դիպլոմի պաշտպանությունը սպասվում է տարեվերջին, երբ Լորանը դեռեւս 9 տարեկան կլինի։ Իսկ դա նշանակում է, որ նա նոր ռեկորդ կսահմանի՝ առաջ անցնելով Մայքլ Քիրնիից։ Նշենք, որ ամերիկացի Մայքլը 10 տարեկան էր, երբ ստացավ Ալաբամայի համալսարանի դիպլոմ՝ «Մարդաբան» որակաորմամբ եւ վերջին 15 տարիներին համարվում էր բուհերի՝ աշխարհի ամենաերիտասարդ շրջանավարտը։