Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում փոփոխություն կա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբի գործադիր տնօրենի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Արթուր Նազարյանը: Նազարյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանում չեմպիոնական 6 թիմերի պայքարում «Արարատը» 6-րդն էր: