տուն Քաղաքական Հայաստան Ովքեր կարող են օգտվել տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ ծրագրից

Ովքեր կարող են օգտվել տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ ծրագրից

268
0

Կառավարությունը ապրիլի 9-ին հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը, որով նախատեսված է աջակցել միկրոձեռնարկատերերին:

Այս միջոցառման շրջանակում նախատեսվում է օժանդակություն տրամադրել միկրոձեռնարկատերերին, այսինքն՝ փոքր բիզնեսով զբաղվողներին, ընդ որում՝ ինչպես անհատ ձեռնարկատեր կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատերերին, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրություններին։
Աջակցությունը նախատեսված է միկրոբիզնեսով զբաղցող այն անհատների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ ինքնազբաղված անձ, կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ։
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոբիզնեսով զբաղցող անհատները, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, առհասարակ, ՀԴՄ  կտրոններ չեն գործածում:  Եվ վերջիններիս  համար կառավարության որոշմամբ սահմանված է միանվագ ամսական նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն, որը կախված չէ նրանց շրջանառությունից։
Իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող փոքր ձեռնարկատերերին աջակցության չափը սահմանվել է 2020 թ․ առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 10 հազար դրամը և ոչ ավելի, քան ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։
Հաշվի առնելով, որ ոչ բոլոր անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն հանդիսացողներն են հնարավորություն ունեցել կիրառելու ՀԴՄ-ներ, այդ իսկ պատճառով կառավարության որոշմամբ սահմանվել է, որ այն տնտեսվարողներին, որոնք դիմել են ՀԴՄ նոր սերնդի մեքենաներ ձեռք բերելու համար, բայց դեռ չեն ստացել, լրացուցիչ տրամադրվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ օժանդակություն։
Հայկ Մագոյան