տուն Մամուլ Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան անմեղսունա՞կ կճանաչվի. «Ժողովուրդ»

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան անմեղսունա՞կ կճանաչվի. «Ժողովուրդ»

405
0

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի: Նրան այսօր կտեղափոխեն հոգեբուժարան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել է, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն:

Իսկ նախաքննական մարմինը պարզել է, որ մինչեւ ոստիկանին սպանելը նա հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:

Հիշեցնենք՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 եւ 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին:

Իրավապահները պարզել են նաեւ, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից: Պարզվել է նաեւ, որ կրտսեր եղբայրը ցերեկը մուրացկանություն է արել, գիշերը՝ ավագ եղբոր հետ գողություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։