տուն Հասարակություն Կրթություն Ո՞ր առարկայից քննություն կհանձնեն ԵՊԲՀ-ի դիմորդները

Ո՞ր առարկայից քննություն կհանձնեն ԵՊԲՀ-ի դիմորդները

298
0

«Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին» թեմայով անցկացվող ուղիղ եթերի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհ ընդունվելու համար դիմորդից կպահանջվի հանձնել ընդամենը մեկ քննություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկներ է ստացել բուհերից, դրանք վերջնական չեն, կքննարկվեն եւ արդեն օրեր անց՝ ապրիլի 30-ին, հայտնի կլինի, թե որ մասնագիտության համար որն է լինելու միակ քննական առարկան։

Պարզելու համար, թե ԵՊԲՀ-ում ինչ առաջարկներ են եղել ընդունելության համար մեկ առարկայի ընտրության հետ կապված, AraratNews.am-ը կապ է հաստատել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում Շուշան Դանիելյանը նշեց, որ դա նախարարությունը պետք է որոշի, որը դեռ չկա.

«Նախարարն իր խոքում նշեց, որ մի քանի օրից կհրապարակեն, թե որ մասնագիտության համար ինչ քննություն պետք է հանձնեն»:

Օլյա Շահինյան