տուն Լուրեր Բլոգ Ո՞րն է մեր ողբերգության պատճառը

Ո՞րն է մեր ողբերգության պատճառը

320
0

Փարիզահայ Լիլիթ Սիմոնյանը facebook-ում գրել է.

Շատերի կարծիքով լեզուն կարեւոր չէ, կամ շատ կարեւոր չէ: Բայց իմ խորին համոզմամբ եւ վստահությամբ, լեզուն է որ ազատագրելու է մեզ, որովհետեւ ինչպես միշտ եմ կրկնել՝ այն ոչ թե ,, հաղորդակցվելու միջոց է,, (Լենին ), այլ՝ էություն, մտածողություն, տրամաբանություն, լուսավորություն…նույնիսկ սովորություն: Եւ մեր ողբերգությունն իսկապես հայոց լեզու չիմանալն է: Նույնիսկ քաղաքականության մեջ, նույնիսկ պարզ մարդկային հարաբերությունների շրջանակի մեջ: Հատկապես որ օտար լեզուների մեր գիտությունն էլ մակերեսային է ու բոլորովին ո՛չ իսկապես տվյալ օտար մշակույթի հետ խոր հաղորդակցության արդյունք: Որովհետեւ եթե գոնե մեր ,,հայրենասերները,, խելքը գլխին որեւէ օտար լեզու, այսինքն մեկ ուրիշ էություն, մեկ ուրիշ մշակույթ, մեկ ուրիշ նիստ ու կաց յուրացրած լինեին՝ կիմանայինք որ գործ ունենք առաքինի ու արժանապատիվ մարդու հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here