Շվեդիայում երկու տարեկան երեխաների կեսը կարողանում է «քչփորել» հմացանցում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով CBT հեռուստաալիքին:
Համացանցային կապի մասնագետ Պամելա Դավիդսոնն ասել է, որ երեխաների մեծ մասին հետաքրքրում են պլանշետները: Նրանց ծնողների համար պլանշետները դարձել են յուրօրինակ էլեկտրոնային դայակներ: Այսօր մանուկների համար սովորական զբաղմունք են դառնում էլեկտրոնային խաղերը և ֆիլմերը: