տուն Քաղաքական Հայաստան Շարժական լաբորատորիան կգնա՞ Արցախ. պարզաբանում

Շարժական լաբորատորիան կգնա՞ Արցախ. պարզաբանում

166
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։

Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:

Araratnews.am լրատվականը կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հետ, որպեսզի պարզաբանում ստանա, թե արդյոք հնարավոր կլինի շարժական լաբորատորիան նաև Արցախի ՊԲ տեղափոխել, թե միայն ՀՀ ԶՈՒ-ում կկիրառվի:

Հարցին ի պատասխան՝ Շուշան Ստեփանյանն ասաց. «Այս պահին բացազատված է Երևանում: Բայց ինքը շարժական լաբորատորիա է, ըստ նպատակահարմարության կկիրառվի»:

Խոսնակը ևս մեկ անգամ ներկայացրեց, որ շարժական լաբորատորիան նախատեսված է նմուշառում և հետազոտություններ կատարելու համար: Թե որքան ժամանակ է լաբորատորիան մնալու Հայաստանում, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել: Միայն նշեց, որ ամեն ինչ կախված է իրավիճակից: