տուն Տնտեսական Գյուղատնտեսություն Շատ կարևոր նախագիծ է, որը երկու խնդիր է լուծում. Փաշինյան

Շատ կարևոր նախագիծ է, որը երկու խնդիր է լուծում. Փաշինյան

157
0

Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշեց.

«Հարգելի գործընկերներ, շատ կարևոր նախագիծ է և, ըստ էության, եթե պարզ ձևակերպենք, երկու խնդիր է լուծում: Առաջինը՝ մենք այս ծրագրի կատարման արդյունքում հստակ կիմանանք, թե երկրում քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, և երկրորդը՝ կլուծենք սննդի անվտանգությունն և ինչ-որ առումով հետագծելիությունը, այսինքն՝ կիմանանք, թե էս համարանիշով կենդանի որ սպանդանոցում մորթվեց և այլն: Այս համատեքստում, պատվաստումների հետ կապված, ամբողջությամբ վերահսկելի իրավիճակ կստեղծենք»: