տուն Լուրեր Նստակյաց կենսակերպը առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ

Նստակյաց կենսակերպը առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ

96
0

Office-chairs-for-back-problemsԱմերիկացի գիտնականները մի շարք փորձեր են կատարել, որոնց նպատակն էր ուսումնասիրել նստակյաց կենսակերպ ունեցող մարդկանց սպառնացող առողջական խնդիրները: Փորձին մասնակցել է մոտ 84,2 հազար մարդ: Հատուկ ուշադրություն է դարձվել մասնակիցնների կենսակերպին, ինչպես նաև սննդակարգին:

Ինչպես պարզվել է՝ ֆիզիակապես ակտիվ մարդկանց երիկամներում 31%-ով ավելի քիչ հավանական է երիկամաքարերի առաջացումը:

Բացի այդ՝ մեծ վնաս է հասցվում մեջքին: Առաջացած մշտական լարվածության պատճառով նստակյաց կեսնակերպ վարողներն արդեն չեն կարողանում մեջքն ուղիղ պահած քայլել: Դրա հետևանքով ողնաշարը թեքվում է, և սկոլիոզ է առաջանում: Սա հատկապես դիտվում է 14 տարեկանից փոքր երեխաների մոտ:

Բացի սրանից, նստակյաց կյանք վարողներին սպառնում են սրտանոթային համակարգի հիվանդությունները, շաքարախտը և շատ ուրիշ հիվանդություններ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here