տուն ժամանց Նոյեմբերի 16-ի աստղագուշակ

Նոյեմբերի 16-ի աստղագուշակ

354
0

Խոյ: Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Ցուլ: Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք հարգում և գնահատում: Վախենալով էլ ավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ, իր հերթին, խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա:

Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում ՝անշարժ գույք ձեռք բերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն:

7

STOPPED

Երկվորյակ: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկաված իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ այսօր ձեր աջակցության կարիքն ունեն: Պատրաստակամ եք օգնել նրանց, համոզված եք, որ ձեր կենսական էներգիան կբավականացնի բոլորին:

Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում: Սպասեք նվերների, հաճելի անակնկալների: