տուն Քաղաքական Հայաստան Նախկին նախարարը կալանավորվեց

Նախկին նախարարը կալանավորվեց

616
0

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և մեկ ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Ավելի վաղ, այս տարվա սեպտեմբերին, քննիչը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան Գուրգեն Սարգսյանին կալանավորելու համար, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը և Սարգսյանին ազատ արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here