տուն Հասարակություն Առողջապահություն Նախարարը հաստատեց ԲԿ-ներից մեկում դիալիզ ստացողների covid-19-ով վարակված լինելու հանգամանքը

Նախարարը հաստատեց ԲԿ-ներից մեկում դիալիզ ստացողների covid-19-ով վարակված լինելու հանգամանքը

706
0

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում Արսեն Թորոսյանը լրագրողի հարցին, թե իրենց հայտնի է դարձել, որ բժշկական կենտրոններից մեկում կան դիալիզ ստացող կորոնավիրուսով վարակվածներ, ասաց.

«Այո, կա ԲԿ, որտեղ դիալիզ են ստանում այն քաղաքացիները, որոնք կորոնավիրուսով վարակված են»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե բժշկական կենտրոնի անունը չշահարկելու համար անունը չեն հնչեցնում, Թորոսյանն արձագանքեց, որ դա լրագրողական էթիկայի հարց է։

Իսկ դիալիզ ստացողների մասին նախարարն ասաց, որ այստեղ ոչ մի արտասովոր բան չկա:

Հայկ Մագոյան