տուն Սպորտ Մխիթարյանը կրկին փայլում է. «Ռոմայի» հաղթանակը (տեսանյութ)

Մխիթարյանը կրկին փայլում է. «Ռոմայի» հաղթանակը (տեսանյութ)

211
0

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ հաղթեց «Պարմային»՝ 2:1:

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Յուրայ Կուցկան։ 43-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Նշենք, որ սա հայ ֆուտբոլիստի 7-րդ գնդակն էր «Ռոմայի» կազմում և այս ցուցանիշով նա թիմում միայն Էդին Ջեկոյին է զիջում:

57-րդ րոպեին Մխիթարյանը նորից աչքի ընկավ. նրա փոխանցումից հետո Ջորդան Վերետուն հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ բերեց «գայլերին»՝ 2-1։ «Ռոման» առաջնության վերսկսումից հետո առաջին հաղթանակը տարավ և վաստակելով 51 միավոր, ընթանում է 5-րդ տեղում: