տուն Քաղաքական Վերլուծական Մի քանի հիշեցում Տուսկին. ինչպես բարձրացրեց Լեհաստանի դերն ու ինչպես է խանգարում...

Մի քանի հիշեցում Տուսկին. ինչպես բարձրացրեց Լեհաստանի դերն ու ինչպես է խանգարում Հայաստանի առաջընթացին

1470
0

Վերջին օրերին Հայկական քաղաքական դաշտը փոթորկել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը, որով վերջինս փորձ է անում կասկածի տակ դնել Հայաստանի ժողովրդավարական համակարգը:

Հարց: Ինչ էր անում ազգությամբ լեհ, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը, երբ Լեհաստանի  վարչապետն էր: Պատասխան: Այն, ինչ անում են պետականամետ այրերը հանուն իրենց երկրի՝ զարգացնում են այն, առաջ  տանում իրենց  երկրի շահերը: Ընդամենը մեկ օրինակ՝ Տուսկը փորձել է Լեհաստանին զերծ պահել այսպես ասած՝ եվրոտարածքի ճգնաժամից: Նրա վարչապետության տարիներին զարգացել է նաև Լեհաստանի տնտեսությունն ու ավելացել երկրի հեղինակությունը: Անգամ հիմա, երբ Տուսկն այլեւս Լեհաստանի վարչապետ չէ, փորձում է զերծ պահել Վարշավային ԵՄ-ի պատժամիջոցներից: Հիշեցնենք նրա հարցազրույցներից մեկը, որտեղ ասում է՝ Լեհաստանում ԶԼՄ-ների և Սահմանադրական դատարանի մասին սկանդալային օրենքների հարցը պարտադիր չէ լուծել ԵՄ գործընթացի միջոցով, ինչը կարող է պատժամիջոցների հանգեցնել: 

Այստեղից այլ հարց է առաջանում: Իսկ ինչո՞ւ է Տուսկը կարծում, թե Հայաստանն ու նրա լեգիտիմ իշխանությունը նույնը չպետք է անեն: Ինչո՞ւ է առանց համակողմանի ուսումնասիրության գրում, թե իբր Հայաստանում ժողովրդավարական հետընթաց է:

Լեհ գործչին ու ԵԽ ղեկավարին անդրադառնալու պատճառը նրա «թվիթն» էր, այն էլ միակողմանի: Լսելով ընդամենը Սերժ Սարգսյանի բողոքները՝ եվրոպացի չինովնիկը չգիտես ինչու կարծում է, որ Հայաստանում ճնշում  են ընդդիմադիրներին: Ավելին՝ կոչ է անում դադարեցնել այդ պրոցեսը:

Եվրոպացի չինովնիկը, սակայն, գոնե ֆորմալ օբյեկտիվությունը պահելու համար պետք է գոնե լսեր մյուս կողմի՝ ՀՀ իշխանության տեսակետը կամ գոնե ընթերցեր այն հաղորդագրությունները, որոնք թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո տարածում են իրավապահները:

Չենք զլանա եւ ԵԺԿ ղեկավարին եւս մեկ անգամ կհիշեցնենք՝ ըստ այդ հաղորդագրությունների՝ Հայաստանում եղել է համակարգային կաշառակերություն, տարբեր պետական ոլորտներից գումարներ են հափշտակել, անգամ զինվորի հացն ու հասանելիքը յուրացրել: Ու այժմ, երբ հայ ժողովուրդն ունի օրինավոր իշխանություն, որն ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պայքարում է կաշառակերության դեմ, պետական շահը կարևորում եւ այն առաջ տանում բոլոր ասպարեզներում, Տուսկը նման հայտարարություն է անում: Հարց է ծագում՝ ինչ կաներ Տուսկը, երբ Լեհաստանում նման բացահայտումներ լինեին, ինչպես կվերաբերվեր իր երկրի հասցեին երկրից միլիարդներ տարած, երկիրը փայապետություն սարքածի խոսքերի հիման վրա նման մակերեսային ու կողմնակալ հայտարարությանը:

Եվրոպացի չինովնիկի այս հայտարարությունը նաև կոռեկտ չէ երկրի՝ Հայաստանի՝ որպես անկախ պետության ներքին գործերին խառնվելու տեսակետից: Միայն այն, որ ՀՀԿ-ը՝ նախկին իշխանությունն անդամակցել է ԵԺԿ-ին, դա դեռ իրավունք չի տալիս Տուսկին կուսակցական խաղերով առաջնորդվել եւ նման մակերեսային խոսք հղել պետության հասցեին:

Եւս մեկ դիտարկում Սարգսյան-Տուսկ հանդիպման վերաբերյալ: Օր ու գիշեր իշխանությանը փնովող, ինքնիշխանությունից բարբաջող նախկին չինովնիկները ջանք ու եռանդ չենք խնայում՝ մեկ Հյուսիսից, մեկ Արևմուտքից օգնություն աղերսել: Իսկ իշխանությունը, ի դեմս վարչապետ Փաշինյանի, իրեն դրսեւորում է հավասարակշռված, կոռեկտ, եւ անգամ պետության այս դժվար օրերին, երբ կորոնավիրուսի վարակը չենք հաղթահարել, երբ երկրում արտակարգ դրություն է,  Նիկոլ Փաշինյանը որեւէ երկրի, միջազգային կառույցի չի դիմում:

Իսկ երկիրը թալանած նախկին իշխանությունը՝ ի դեմս սերժսարգսյանների, կրկին  ցույց է տալիս պետության, ինքնիշխանության իրենց մեղմ ասած՝ ոչ արժանապատիվ պատկերացումները: Սակայն կարծես թե չեն գիտակցում, որ այդ աղերսներն ու թախանձանքները չեն կարող օրինապաշտ, հայկականությունն ընդգծող ու այն առաջ տանող իշխանությանը հետ կանգնեցնել՝ Հայաստանում վերադարձ անցյալին չի լինելու, ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ: