տուն Հասարակություն Կրթություն Միջազգային հարաբերությունների դիմորդները ո՞ր առարկայից ընդունելության քննություն կհանձնեն. ֆակուլտետի դեկանի առաջարկը

Միջազգային հարաբերությունների դիմորդները ո՞ր առարկայից ընդունելության քննություն կհանձնեն. ֆակուլտետի դեկանի առաջարկը

711
0

«Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին» թեմայով անցկացվող ուղիղ եթերի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհ ընդունվելու համար դիմորդից կպահանջվի հանձնել ընդամենը մեկ քննություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկներ է ստացել բուհերից, դրանք վերջնական չեն, կքննարկվեն եւ արդեն օրեր անց՝ ապրիլի 30-ին, հայտնի կլինի, թե որ մասնագիտության համար որն է լինելու միակ քննական առարկան։

Պարզելու համար, թե ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ինչ առաջարկներ են եղել ընդունելության համար մեկ առարկայի ընտրության հետ կապված, AraratNews.am-ը կապ է հաստատել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանի հետ:

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը AraratNews.am-ի թղթակցի այն հարցին, թե որ առարկան է առաջարկվել ֆակուլտետի կողմից, պատասխանեց՝ միանշանակ հայոց պատմությունը:

Օլյա Շահինյան