տուն Հասարակություն ՄԻՊ-ը՝ սեռական բռնության ենթարկված երեխայի դեպքի մասին

ՄԻՊ-ը՝ սեռական բռնության ենթարկված երեխայի դեպքի մասին

292
0

ՄԻՊ Արման Թաթոյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Մարդու իրավունքների պաշտպանը երեկ իր նախաձեռնությամբ ընդունել է գործում ներգրավված փաստաբանին, երեխային և նրա մայրիկին։

Արման Թաթոյանն առանձնազրույցներ է ունեցել ինչպես երեխայի, այնպես էլ վերջինիս մայրիկի հետ։

Հարցը գտնվելու է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Գրություններ են հասցեագրվելու Ոստիկանություն, Քննչական կոմիտե և իրավասու այլ մարմիններ»: