տուն Քաղաքական Միջազգային Մինչև սիրավեպի մասին լուրի հրապարակումը՝ Օլանդը դրա մասին հայտնել էր զուգընկերուհուն. Le...

Մինչև սիրավեպի մասին լուրի հրապարակումը՝ Օլանդը դրա մասին հայտնել էր զուգընկերուհուն. Le Parisien

120
0

988646418

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր ներկայիս քաղաքացիական կնոջը` Վալերի Տրիեվեյլերին խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել դերասանուհի Ժյուլի Գայեի հետ՝ նախքան Closer ամսագրում դա վկայող լուսանկարների տպագրությունը: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:

Թեպետ Տրիերվեյլերը պաշտոնապես ամուսնացած չէ Օլանդի հետ, սակայն նա 2007 թվականից եղել է նրա կողքին, իսկ նախագահ դառնալուց հետո՝ ուղեկցել նախագահին պաշտոնական միջոցառումների և այցերի ժամանակ: «Ֆրանսուա Օլանդը հայտնել է այս լուրի մասին իր զուգընկերուհուն՝ Closer  ամսագրի հրապարակումից ժամեր առաջ: Նա բացատրությունը տվել է Ելիսեյան պալատում առանց սկանդալների և կռվի: Մի քանի բառով նա խոստովանել է Ժյուլի Գայեի հետ դավաճանության մասին, նա ոչինչ չի հերքել»,- ասվում է ֆրանսիական պարբերականում:

Պարբերականի աղբյուրը նաև նշել է, որ Տրիեվեյլերը ծանոթ է եղել ասեկոսեներին, սակայն չի ցանկացել հավատալ դրանց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here