տուն Սպորտ Մեսսին չի պատրաստվում քննարկել այլ ակումբների առաջարկները

Մեսսին չի պատրաստվում քննարկել այլ ակումբների առաջարկները

128
0

messi

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի պատրաստվում լքել ակումբը, չնայած այլ ակումբների կողմից եղած հետաքրքրությանը։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ Le Parisien-ը հայտնել էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է 180 մլն եվրո առաջարկել Մեսսիի տրանսֆերի համար։ Ընդ որում, նշվում էր, որ տեղափոխությանը կարող է նպաստել Մեսսիի և «Բարսելոնայի» փոխնախագահ Խավիրե Ֆաուսի միջև եղած տարաձայնությունները։

Մինչդեռ Մեսսին չի պատարստվում քննարկել մյուս ակումբների առաջարկները։ Ավելին, սպասվում է, որ մոտ օրերս Մեսսին կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here