տուն Քաղաքական Հայաստան Մեկ շաբաթվա ընթացքում փակվել են հանրային սննդի օբյեկտներ

Մեկ շաբաթվա ընթացքում փակվել են հանրային սննդի օբյեկտներ

105
0

Կառավարության նիստի ժամանակ վարչապետին զեկուցեցին վիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ կատարված վերահսկողական աշխատանքները:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, որ չորս տեսչական մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն:

Նա ասաց, որ հանրային սննդի 87 օբյեկտ վերջին մեկ շաբաթում փակվել է, ևս  12-ը կփակվի այսօր պարետի համապատասխան որոշմամբ:

Նշվեց, որ կատարվել են խորհրդատվական աշխատանքներ, իսկ առողջապահական և սննդամթերքի տեսչական մարմինների կողմից դադարեցվել է 250 տնտեսվարողների գործունեություն մեկ օրվա սահմանաչափով:

Մանկապարտեզների մասով նշվեց, որ հաճախելիությունը ցածր է, բայց փակված մանկապարտեզներ չկան:

Հայկ Մագոյան