տուն Քաղաքական Հայաստան Մեկնարկեց կառավարության աջակցության 18-րդ միջոցառումը. ովքեր կօգտվեն

Մեկնարկեց կառավարության աջակցության 18-րդ միջոցառումը. ովքեր կօգտվեն

229
0

Կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման թվով 18-րդ միջոցառման մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ծրագրով խրախուսում և աջակցում են այն տնտեսվարողներին, որոնք այս օրերին չեն կրճատել իրենց աշխատակիցներին ու պահպանել են աշխատատեղերը և որոշակի տարբերությամբ՝ աշխատավարձերի ֆոնդը:

Վերը նշված ծրագրի շահառու են համարվում այն տնտեսվարողները, որոնց աշխատակիցների թիվը հասնում է հարյուրի: Եվ պետությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձը դրամաշնորհի տեսքով:

Այս տարբերակով պետությունը փորձում է տնտեսվարողի կրած վնասի որոշակի հատվածը վերցնել իր վրա:

Հայկ Մագոյան