տուն Հասարակություն Մեդիագովազդի շուկան եւս կուսումնասիրվի. ՏՄՊՊՀ նախագահ

Մեդիագովազդի շուկան եւս կուսումնասիրվի. ՏՄՊՊՀ նախագահ

210
0

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ կուսումնասիրեն նաև մեդիագովազդի շուկան եւ հեռուստաընկերությունների փոխկապակցվածությունը: «Կխնդրեմ, եթե հնարավոր է, աուդիտն արագ անել եւ մեզ տեղեկություն տալ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Հիշեցնենք՝ կառավարությունը քննարկում է Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության պահուստային ֆոնդից` Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության և եթերի մոնիթորինգի արժանահավատությունը և հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնել: