տուն Հասարակություն Կրթություն Մարզպետարանը կուսումնասիրի նաև մյուս կրթական հաստատությունների ապաստարանները. նախարար

Մարզպետարանը կուսումնասիրի նաև մյուս կրթական հաստատությունների ապաստարանները. նախարար

145
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.

??? Այգեպարում, Մովսեսում ու Ներքին Կարմիրաղբյուրում էի

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ վերջին օրերին հրետակոծվող Այգեպար, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների դպրոցներ, ուր ստուգել ենք ապաստարանների վիճակը` սեպտեմբերի 1-ին ընդառաջ:

Տրվել են մի շարք հանձնարարականներ, մարզպետարանը կուսումնասիրի նաև մյուս կրթական հաստատությունների ապաստարանները: