տուն Հասարակություն Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել

Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել

492
0

Մասիսի բժշկական կենտրոնում  փետրվարի 10-ին ծնվել է 5 կգ 500 գրամով քաշով, 60 սմ հասակով տղա երեխա: Այս մասին տեղեկացանք ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից. կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գր քաշով, 60 սմ հասակով»,-տեղեկացնում է ԲԿ-ն:

 Մասիսի բժշկական կենտրոնը և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորել է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին: