տուն Հասարակություն Բժիշկ Մաշկաբորբ կամ դերմատիտ

Մաշկաբորբ կամ դերմատիտ

1056
0

10647680_531104376991803_700343290_n

Դերմատիտը  մաշկի բորբոքային հիվանդություն է, որը զարգանում է  տարբեր ծագման արտաքին գրգռիչների ազդեցությամբ (քիմիական, կենսաբանական, ֆիզիկական):

Մաշկաբորբերն ըստ դասակարգման լինում են.

— հասարակ կամ շփումային. բնութագրվում է մաշկի տեսանելի ատահարմամբ, որն առաջանում է ուժեղ գրգռիչի հետ շփումից: Տվյալ տեսակի համար  գրգռիչ են  թթուները: Գրգռիչի տևական ազդեցությամբ մաշկաբորբը կարող է  քրոնիկ բնույթ ստանալ:

-ալերգիկ, որն առաջանում է ալերգենի հետ մաշկի անմիջական շփոումից: Հիմնականում մաշկաբորբի այս տեսակն անմիջապես տեսանելի չի լինում ու ի հայտ է գալիս որոշ ժամանակ անց: Ընդ որում, ալերգենը ժամանակի ընթացքում մաշկի մակերեսից կարող է ներթափանցել ավշահանգույցներ: Այս դեպքում իմունիտետը սկսում է գործել մաշկի այդ հատվածում  ուժեղ գրգռվածությամբ:

-թեփոտ մաշկաբորբ.ախտահարում է  գլխի կամ էլ իրանի մաշկի առանձին հատվածներ, հատկապես  ակտիվ ճարպագեղձերի շրջանում.  անութներ, կրծքի ու աճուկային հատվածներ, գլխամաշկ: Արտահայտվում է թեփի իսկ դիմային հատվածում` կորյակի տեսքով:

-ատոպիկ. բնույթով բարդ, մի քանի ալերգեններով պայմանավորված մաշկաբորբ է, որը, ինչպես ուսումնասիրություններով է պարզվել, հիմնականում զարգանում է մանուկ հասակում: Այս մաշկաբորբի  առաջացման պատճառ են արտաքին ալերգենները, որոնք  օրգանիզմ կարող են ընկնել սննդի կամ էլ շնչառության հետ:

10585484_531104603658447_523466798_n

Ախտանշանները

Քանի որ մաշկաբորբի բոլոր տեսակների դեպքում ախտանշանները կարող են միանման լինել, ուստի  կարևորվում են  կոնկրետ տեսակը որոշելուն ուղղված հետազոտությունները:

Հասարակ մաշկաբորբին բնորոշ են տեսանելի թեփոտումն ու քորը, երբեմն էլ` խոցային վերքերը: Եթե մաշկաբորբի այդ տեսակը տարածված տեղակայում ունի, ապա  այրվածքի տպավորություն է թողնում:

Ալերգիկ մաշկաբորբի ժամանակ մաշկի այտուց է առաջանում, բշտեր, որոնք իրենք իրենց կարող են պատռվել ու թաց վերքեր գոյացնել: Իսկ երբ այս վիճակը հանդարտվում է ու պրոցեսն էլ մարում, ախտահարված հատվածներում կեղև ու մանր թեփուկներ են գոյանում: Իսկ թույլ ընթացքով ալերգիկ մաշկաբորբի դեպքում մաշկը թեթևակի կոշտանում է:

Բուժումը

Մաշկաբորբի բուժումը ենթադրում է  գրգռիչի հայտնաբերում ու համապատասխան միջոցների կիրառում: Մաշկաբորբը բուժում են համալիր մեթոդով.բացի դեղորայքային բուժումից, նշանակվում են նաև արտաքին կիրառման դեղամիջոցներ: Շատ կարևոր է նաև որոշակի, համապատասխան սննդակարգը:

Բուժումը պետքէ սկսել  միայն մասնագիտական ախտորոշումից հետո: Իսկ ճիշտ ախտորոշումը կատարվում է միայն լաբորատորային պամաններում: Այսպես.ինֆեկցիոն ծագումով մաշկաբորբը բուժում են հակաբիոտիկներով, հակահիստամինային միջոցներով ու քսուքներով, որոնք չորացնում են մաշկի ախտահարված հատվածներն ու նպաստում վերքերի սպիացմանը: