տուն Հասարակություն Ինչ վիճակում են կարի ֆաբրիկայի աշխատակիցները. մանրամասներ

Ինչ վիճակում են կարի ֆաբրիկայի աշխատակիցները. մանրամասներ

654
0

Առավոտյան տեղեկացրել ենք՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊի հետևանքով 20 մարդ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն, 2 մարդ՝ Վանաձորի բժշկական կենտրոն։

Սպիտակի ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը Araratnews.am-ին ասաց, որ Սպիտակի ԲԿ-ի 20 տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիվանդները, որոնք «Գլորիա» կարի  ֆաբրիկայի աշխատակիցներ են, ծանր մարմնական վնասվածքներ չունեն։ «Նրանց առողջական վիճակը բավարար է, անգամ միջին ծանրության հիվանդ չունենք: Այսօրվա ընթացքում, հավանաբար, դուրս կգրվեն»,- ասաց ԲԿ-ի տնօրենը:

«Գլորիա» ֆաբրիկայի 2 աշխատակից էլ «Վանաձոր» ԲԿ-ում է: Araratnews.am-ին ԲԿ-ից ասացին՝ մի աշխատակից կոտրվածքներովհոսպիտալիզացվել է, մեկն էլ՝ հոսպիտալիզացվել է:

Սոնա Դավթյան