տուն Քաղաքական Հայաստան Հում մսամթերքի և ձկնամթերքի մուտքը Չինաստանից Հայաստան արգելվել է

Հում մսամթերքի և ձկնամթերքի մուտքը Չինաստանից Հայաստան արգելվել է

192
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով:

Անդրադառնալով Չինաստանում կորոնավիրուսի դեպքերի գրանցմանը` նախարարը նշեց. «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Չինաստանից որոշակի մթերքների ներմուծումը Հայաստան՝ եթե չեմ սխալվում, հում մսամթերքի և ձկնամթերքի»:

Նախարար Թորոսյանը հավելեց, որ նման արգելքը պայմանավորված է համաճարակային դրությամբ, և հանվում է, երբ իրավիճակը բարելավվում է: