տուն Քաղաքական «Հոկտեմբերի 27»-ի գործով գործողությունների անհրաժեշտություն հաստատ կլինի․ ԱԱԾ տնօրենի ԺՊ

«Հոկտեմբերի 27»-ի գործով գործողությունների անհրաժեշտություն հաստատ կլինի․ ԱԱԾ տնօրենի ԺՊ

157
0

Եթե անհրաժեշտություն եղավ, իսկ անհրաժեշտությունը այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառումներ: Այս մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն որոշակի գործողություններ ծրագրում է իրականացնել «Հոկտեմբերի 27»-ի հարցով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունների հետ կապված:

«Ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել Արման Բաբաջանյանին, բայց իհարկե, եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պարտավոր ենք շարունակել մեր գործողությունները»,-ասաց նա:

Իսկ արդյոք պատրաստվում են խոսել Արման Բաբաջանյանի հետ, լսել հանդիպման ձայնագրությունը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց. «Ես չգիտեմ՝ որտեղից ձեզ տեղեկությունը՝ ձայնագրվել է այդ հանդիպումը, թե ոչ: Մենք Արման Բաբաջանյանին չվստահելու խնդիր չունենք: Եթե հանդիպենք, ինքն ամբողջ իրականությունը կասի, եւ եթե անհրաժեշտություն եղավ, իսկ անհրաժեշտությունն այս գործով հաստատ կլինի, մենք կիրականացնենք միջոցառումներ: Արման Բաբաջանյանն արդեն լրատվամիջոցներով ներկայացրել է տեսակետ: Մենք այս պարագայում ոչ մի խնդրի առաջ չենք կանգնելու: Երբ կփոխանցի մեզ, մենք կզբաղվենք»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here