տուն Քաղաքական Միջազգային Հարի Փոթերի պատկերով նամկանիշերը լուրջ դժգոհություն են առաջացրել ԱՄՆ-ում

Հարի Փոթերի պատկերով նամկանիշերը լուրջ դժգոհություն են առաջացրել ԱՄՆ-ում

143
0

url12

ԱՄՆ-ում թողարկվել է Հարի Փոթերի պատկերով նամականիշ: Սակայն այս փաստը հարուցել է փոստային ծառայությունների և ֆիլատելիայի հետ առնչություն ունեցող որոշ շրջանակների դժգոհությունը: ԱՄՆ-ի քաղաքացիական խորհրդատվական փոստային հանձնաժողովը (Citizens’ Stamp Advisory Committee) իր բողոքն է հայտնել ԱՄՆ փոստի մարկետինգային գործակալության որոշման կապակցությամբ, քանի որ նրանք, փաստորեն, որոշել են առաջ մղել օտար փոփ մշակույթը ի վնաս ամերիկյանի` նամականիշի վրա տեղադրելով անգլիացի պատանու նկարը:

Այս խորհրդի նպատակն է տալ փորձագիտական եզրակացություն նամականիշների վրա տպագրվող պատկերներին` որոշելով դրանց համապատասխանությունը «տվյալ ժամանակաշրջանին»: «Հարի Փոթերը ամերիկացի չէ: Նա օտարերկրացի է, և այս որոշումը ակնհայտ է պայմանավորված է կոմերցիոն շահերով: Փոստային ծառայությունը գիտի, թե ինչպես առաջ մղել վաճառքները, սակայն նամականիշերը  դրա համար չեն: Երևույթները, որոնք չեն վաճառվում, նույնպես ամերիկյան մշակույթի մի մասն են»,- ասել է ֆիլատելիստ Ջոն Հոթչերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here