տուն Հասարակություն Հանրային հեռուստաընկերության եւս մեկ հաղորդո՞ւմ կփակվի

Հանրային հեռուստաընկերության եւս մեկ հաղորդո՞ւմ կփակվի

324
0

Araratnews.am-ին տեղեկություններ են հասել, որ 2020 թվին Հանրային հեռուստաընկերությամբ այլեւս չի հեռարձակվի «Անկախ տարիքից» հաղորդումը: Քաղաքացիներից մեկը մեզ տեղեկացրել էր՝ 2020 թ. մասնակցության համար «քասթինգ» էլ չեն անում, որովհետեւ ասել են՝ հաղորդումն էլ չի հեռարձակվելու:

Այն, հիշեցնենք, հնարավորություն է տալիս քաղաքացիներին օգտվելու բժշկական ծառայություններից, նաև պլաստիկ վիրահատությունից:

Պարզաբանման համար Araratnews.am-ը զանգահարեց հաղորդման տնօրեն Մարատ Ռոստոմյանին: Նա ասաց, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել այդ տեղեկությունները:

Հնարավո՞ր է՝ անորոշությունը պայմանավորված լինի ֆինանսական խնդրով. Մարատ Ռոստոմյանը բացասաբար պատասխանեց՝ ոչ մի խնդիր չկա:

Ի դեպ, հաղորդման կազմակերպիչները «ֆիլտրում» են մասնակիցներին: Ընտրվում են հետաքրքիր պատմություն ունեցողները, որոնց համար հաղորդմանը մասնակցելը կփոխի նրանց կյանքը, ինչպես նաև լսում են բժիշկների խորհուրդները, քանի որ միշտ չէ, որ մասնակիցները հնարավորություն ունեն ենթարկվելու բժշկական միջամտության:

Սոնա Դավթյան